«Լացը լաց է բերում». գիտեմ, որ անմարդկային դժվար է, բայց եկեք փորձենք. Աննա Հակոբյանը թիկնապահի ուղեկցությամբ շրջել է Արյունաբանական կենտրոնում և նվերներ բաժանել
ննա Հակոբյանը թիկնապահի ուղեկցությամբ շրջել է Արյունաբանական կենտրոնում և նվերներ բաժանել:
Նա իր էջում տեղադրել է լուսանկարներ և գրել.
«Առողջություն մեր բոլոր բալիկներին։ Արյունաբանական կենտրոնում բուժվող այս երեխաների մայրիկներին մի խնդրանք ունեի միայն՝ որքան էլ դժվար է իրենց համար, հատկապես երեխաների ներկայությամբ անընդհատ չարտասվեն, հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են։
Մեր մեծերի իմաստուն խոսքերից մեկն ասում է. «Լացը լաց է բերում»։ Գիտեմ, որ անմարդկային դժվար է, բայց եկեք փորձենք հետեւել իմաստուններին»։