ԱՄՆ-ում նշել են, թե երբ Բայդենը պատրաստ կլինի հանդիպել Պուտինի հետ
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, թե ինչ հանգամանքներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ կլինի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Դուք լսել եք, որ նախագահն ինքը նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ եթե Պուտինը լուրջ պատրաստակամություն դրսևորի, ապա նա անպայման պատրաստ կլինի հանդիպել նրա հետ», - ասել է Քիրբին։
Քիրբիի խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները կկարողանան հանդիպել, եթե ռուսական կողմը բանակցելու լուրջ պատրաստակամություն ցուցաբերի։