«ԹՐԻՓՓ-ը բարով-խերով անենք, պլոտնի անցնելու ենք եկեղեցուն». «Իրավունք»Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆՄանրամասներ «արտակարգ հավաքից». «Հրապարակ»
Դավիթ Համբարձումյանը կգլխավորի Մասիսի ավագանու ընտրություններին մասնակցող «Կառուցող» դաշինքի ցուցակը
Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել. «Հրապարակ»Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն երբևէ չեմ ունեցել. Նաիրի Սարգսյանը հերքել էԳևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Թրամփի վարչակազմը պատերազմի ընթացքում Իրանի հետ գաղտնի քննարկել է Իրանի քաղաքացիների արտաքսումը. Associated PressՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարքՖիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունըՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազությունՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե ապրանքների մուտքը Եվրոպա սահմանափակվիԿիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումներն անմիջապես հանրայնացվում են․ ՍԱՏՄԶանգվածային սպանություն Թուրքիայում․ զոհվել է 8 մարդ, ոստիկանությունը փնտրում է կրակողինԵվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցըԼիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողըԱրաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցըԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համարԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում․ նիստ է եղելԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն
Տեսանյութ

Լուկաշին գյուղի ակումբից գողացել են բարձրախոսներ, լապտերներ, հեռուստացույցներ, 300 հազար դրամ. գողության դեպքեր Արմավիրում (տեսանյութ)

Գողությունները տարածված հանցատեսակ են, որոնց դեմ պայքարի ուղղությամբ բազմաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:

Ոստիկանությունից հայտնում են, որ յուրատեսակ կանխարգելիչ նշանակություն ունեն նաև բացահայտումները: Իսկ այդ առումով առյուծի բաժինը քրեական հետախույզներինն է, որոնց ամենօրյա ծառայությունը հենց հանցագործությունների բացահայտման ուղղությամբ է:

Ներկայացնենք գողությունների մի քանի դեպք, որոնք բացահայտվել են Արմավիրի բաժնի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Գողության վերաբերյալ ահազանգը ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց օգոստոսի 18-ին: Լուկաշին գյուղի Երևանյան փողոցում գործող ակումբից գողացել էին բարձրախոսներ, լուսաէֆեկտային լապտերներ, տեսախցիկների հիշողության սարք, հեռուստացույցներ, 300 հազար դրամ և այլն: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Արմավիրի ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկություններ, պարզեցին, որ գողությանը մասնակից էր եղել Սարդարապատ գյուղի 29-ամյա մի բնակիչ: Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 29-ամյա սարդարապատցու տանը, որի արդյունքում հայտնաբերվեց գողացված ձեռքի ժամացույցը և՝ ոչ միայն: Խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփանման զանգվածներ, Մակարով տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով: Իսկ Սարդարապատ գյուղի մեկ այլ տան խուզարկությամբ հայտնաբերվեցին Լուկաշին գյուղի ակումբից գողացված հեռուստացույցներից մեկը և տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը:

Սարդարապատ գյուղի 29-ամյա բնակիչը ձերբակալվեց, ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն, ապա կալանավորվեց:

Նոյեմբերի 24-ին Արմավիրի ոստիկանները բացահայտեցին գողության փորձի և գողության դեպքեր:

Նախ հաղորդում ստացվեց, որ փորձել էին գողություն անել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից, սակայն իրենց կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չէին հասցրել:

Հաջորդ հաղորդումն արդեն գողության մասին էր, որը ստացվել էր ոստիկանության Մեծամորի բաժնում: Մի բնակարանից գողացել էին ոսկյա զարդեր և 30 000 դրամ:

Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված տեղեկություններն ու ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, պարզեցին, որ Երևանի 59-ամյա և Էջմիածին քաղաքի 64-ամյա երկու բնակիչ նոյեմբերի 24-ին, էջմիածինցու Մազդա մակնիշի մեքենայով, գողության նպատակով գնացել էին Արմավիրի Բաղրամյան փողոցի շենքերից մեկն ու փորձել էին բացել բնակարաններից մեկի դուռը, սակայն ներսից ձայներ լսելով՝ դիմել էին փախուստի: Անհաջողությունից, այսպես ասած, չէին հուսահատվել: Գնացել էին Մեծամոր, մեքենան կայանել էին 1-ին թաղամասի սուպերմարկետի մոտ, ապա հարմարեցված գործիքով բացելով մոտակա շենքերից մեկի վերոհիշյալ բնակարանի դուռը՝ գողացել էին ոսկյա զարդեր և 30 հազար դրամ:

Արմավիրի բաժնի, մարզային վարչության, Վաղարշապատի և Մեծամորի ոստիկանների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին Էջմիածին քաղաքի 64-ամյա բնակիչը հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք: Նրա Մազդա մակնիշի մեքենան նույնպես հայտնաբերվեց և տեղափոխվեց Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երևանցի հանցընկերոջը հայտնաբերելու ուղղությամբ: