Շրջափակված Արցախում այսօր հարսանիք է տեղի ունեցել
Այսօր Արցախում՝ Ստեփանակերտում, հարսանիք է եղել։ Այս մասին տեղեկացանք ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինա Խաչատրյանի էջից։
«Փակ ճանապարհը և ընդհանրապես ոչինչ չի խանգարելու որ ապրի երկիրս, ազգս շատանա։
Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք:
Շնորհավոր ուժեղ ղարաբաղցիք, դուք սեր եք»,-գրել է նա: