Ի՞նչն է եղել Բայդենի և Զելենսկու զրույցի հիմնական թեման
Ուկրաինայում խաղաղության թեման հիմնականն էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու զրույցի ընթացքում, հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Այս պատերազմը դադարեցնելու գաղափարը նրանց զրույցի հիմնական գաղափարն էր», - լրագրողներին ասել է Քիրբին:
Նրա խոսքով՝ Զելենսկին շարադրել է իր 10 կետից բաղկացած «խաղաղության բանաձևը», որն արդեն բարձրաձայնել է, Բայդենը խոստացել է, որ իր ազգային անվտանգության թիմը կփորձի առաջխաղացման ուղիներ գտնել այդ գաղափարների շրջանակներում և դրանք ձևավորել պոտենցիալ արդյունքի։
Քիրբին Զելենսկու դիրքորոշումը գնահատել է որպես «սկզբունքների վրա հիմնված արդար խաղաղության» ձգտում։
«Այն պետք է հիմնված լինի մի բանի վրա, որը կաջակցի ուկրաինացի ժողովրդին հանուն իր ապագայի», - մեկնաբանել Է Սպիտակ տան ներկայացուցիչը Զելենսկու դիրքորոշումը։