Եթե Արցախը չապաշրջափակվի՝ պատրաստ ենք արմատական ու կոշտ գործողությունների. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)
Հասարակական-քաղաքական գործիչ, «Համախմբում» շարժման անդամ Չալաբյանը նկատում է՝ իշխանություններն ինչ-որ գործողությունների դիմել են խնդիրը կարգավորելու համար, բայց դա բավարար չէ, քանի որ ճանապարհը դեռևս փակ է։
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե Արցախը չապաշրջափակվի՝ իրենք պատրաստ են այլ գործողությունների, որոնք ավելի արմատական ու կոշտ կլինեն։
Նա չմանրամասնեց՝ ինչ գործողություններ կլինեն, բայց վստահեցրեց, որ դրանք շատ չեն ուշանա։