Հնարավոր է մինչև տարվա վերջ ստորագրել «Խաղաղության պայմանագիրը». կախված է Ադրբեջանից․ ԱԽՔ (տեսանյութ)
Հայաստանն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանա կիրառել բոլոր այն հնարավոր գործիքները՝ Lաչինի միջանցքը բնականոն հունի վերադարձնելու համար։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին Լաչինի միջանցքի մասով Հայաստանն աշխատում է միայն միջազգային հանրության հետ։
Ինչ վերաբերում է «Խաղաղության պայմանագրին», ապա Արմեն Գրիգորյանը մինչև տարեվերջ հնարավոր է համարում այդ հարցի լուծումը։ Նա հնարավոր է համարում, որ մինչև տարվա վերջ «Խաղաղության պայմանագիրը» կստորագրվի, եթե Ադրբեջանը դրական արձագանքի»։
«Կախված է Ադրբեջանից, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ ու, այս առումով, Հայաստանն իր քայլը կատարել է»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, ԱԽՔ-ը նկատում է, որ երբ խաղաղության բանակցություններ են ընթանում ու այդ ընթացքում Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը՝ իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային։