Հիմա ոչ միայն արցախցիները, այլև ռուս խաղաղապահներն են շրջափակման մեջ. Նաիրի Հոխիկյան
Ադրբեջանը մտնում է հակամարտության նոր՝ ավելի լարված փուլ ու բացահայտ ատամ ցույց տալիս նաև ռուսներին։ Այդ մասին տելեգրամի իր ալիքում գրել է հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։
«Պատահական չեմ համարում նաև ռուս խաղաղապահների հանգիստ արձագանքը ճանապարհը չբացելու Ադրբեջանի քայլին։
Շրջվեք ու հետ գնացեք։
Սա, կարծում եմ, երկու բան է նշանակում՝ ռուսները սպասում էին այդպիսի քայլի ու նույնիսկ դա իրենց ձեռնտու էր, որպեսզի անցնեն ուժի կիրառման կամ միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի ենթարկվում ոչ մի պայմանավորվածության։
Բոլոր դեպքերում հիմա ոչ միայն արցախցիները, այլև ռուս խաղաղապահներն են շրջափակման մեջ»,- գրել է Նաիրի Հոխիկյանը: