Մակրոնն առաջարկում է անվտանգության երաշխիքներ տալ Կովկասից մինչև Եվրոպա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով նախկինում առաջարկում էր որոշակի երաշխիքներ տալ Ռուսաստանին պատերազմը դադարեցնելու համար ասել է, որ անվտանգության երաշխիքները պետք է սահմանվեն և տրամադրվեն ողջ տարածաշրջանի համար՝ սկսած Կովկասից մինչև Եվրոպան։
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
«Երբ ես խոսում եմ երաշխիքների մասին, ես խոսում եմ այդ տարածաշրջանների բոլոր երկրների մասին»,- ասել է Մակրոնը։