Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը: Այս մասին ասվում է համապատասխան հրամանում. գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշենք, որ Վարդանյանը նախքան պետնախարար դառնալն ապրել է ՌԴ-ում, ունեցել այդ երկրի քաղաքացիություն: Նա քանիցս ընդգրկվել է երկրի ամենահարուստ բնակիչների ցանկում: