Կրեմլում հետևել են Զելենսկիի՝ ԱՄՆ կատարած այցին
Կրեմլը հետևել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցին Միացյալ Նահանգներ և ծանոթացել է դրա հետ կապված տեղեկատվությանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կարող ենք ափսոսանքով փաստել, որ ո՛չ Բայդենը, ո՛չ Զելենսկին չեն արտասանել այնպիսի խոսքեր, որոնք կարող են ընկալվել որպես Ռուսաստանի մտահոգությունները լսելու պոտենցիալ պատրաստակամություն»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքը մեջբերում է ռուսական լրատվամիջոցը։