Ռուսաստանն առաջին անգամ ռուբլով հացահատիկ է մատակարարել Թուրքիա
Ռուսաստանն առաջին անգամ աշնանը ռուբլով հացահատիկ է մատակարարել Թուրքիա, առաջին փորձը հաջող է ստացվել, տեղական լրատվամիջոցներին ասել է ՌԴ փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն։
«Մենք փորձարկումն արեցինք այս աշնանը: Կատարվել է մեկ գործարք, և հաշվարկները եղել են ռուբլով Թուրքիայի հետ։ Բայց առայժմ սա ավելի շատ փորձ է, քան կարգ»,- ասել է Աբրամչենկոն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկն աշխատում է բոլոր բարեկամ երկրների հետ՝ ազգային արժույթներով հաշվարկային մեխանիզմը կիրառելու համար։