Ռուսական տնտեսությունը չի կարողանա դիմակայել բանակի քանակի արագ աճին. Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտ
Ռուսական տնտեսությունը չի կարողանա դիմակայել բանակի քանակի արագ աճին, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերջին վերլուծության մեջ։
Ինստիտուտն ուսումնասիրում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ չորեքշաբթի օրը կայացած ՊՆ կոլեգիայում ռուսական բանակի ավելացման և նոր դիվիզիաներ ստեղծելու մասին հայտարարությունները։
Ինստիտուտը հիշեցնում է, որ Շոյգուն առաջարկել է ստեղծել նոր բանակային կորպուս և 17 նոր դիվիզիա, այդ թվում՝ երեքն Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների հատվածներում։