Վրաստանում H1N1 վիրուսից տղամարդ է մահացել
H1N1 վիրուսի բարդացումից Վրաստանի Զուգդիդի քաղաքում 68-ամյա տղամարդ է մահացել։ Ինչպես հայտնում է Sputnik-Georgia-ն, այս ամսվա ընթացքում խոզի գրիպից մահացության երրորդ դեպքն է։ Ավելի վաղ դրա հետևանքով մահացել էր 39-ամյա տղամարդ՝ Աջարիայից, և 42-ամյա տղամարդ՝ Քութաիսիից։
«Լաբորատոր եղանակով հաստատվել է, որ մահվան այս դեպքը պայմանավորված է եղել գրիպի վիրուսով։ Հիվանդը Գալիից էր։ Նա Զուգդիդիի հիվանդանոց է դիմել բարձր ջերմությամբ։ Ցավոք, նա դիմել է 5-6-րդ օրը, և հաստատվել է, որ նրա մոտ Н1N1 վիրուսն է»,-հայտարարել է Հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Հիվանդության վերահսկման կենտրոնում հայտարարել են, թե համաճարակ չկա։