Կխնդրեի, որ Կարմիր խաչի միջոցով արցախցի փոքրիկներն ունենան սնունդ. բազմազավակ ընտանիքի մայր (տեսանյութ)
Առողջապահական խնդիրներն իրենց մաշկի վրա Խաչատրյանների բազմանդամ ընտանիքը զգում էր դեռ մինչև միջանցքի փակումը:
Կյանքի ճանապարհի փակումից հետո բազմազավակ ծնողները կանգնել են գրեթե անհաղթահարելի խնդիրների առաջ:
Հումանիտար ճգնաժամ ասվածը՝ այս ընտանիքի համար ոչ թե հեռավոր մի երևույթ է, այլ իրողություն, որի դեմ պայքարում են արդեն 10 օր:
Ավագների հոգսերն են ավելացել, փոքրիկների՝ երազանքները: