Կողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Հասարակություն

Պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայություններին 93 250 դրամի դիմաց պետական գաղտնիքներ էր հաղորդել

ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը՝ ավագ սերժանտի զինվորական կոչումով, 2022 թվականի հունվարին, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ապա հավաքագրվել է վերջինի կողմից և համացանցային «Վոթսափ» հավելվածի միջոցով 2022 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հետ:

Դատախազությունից հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ այդ ընթացքում պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցից ընդունել է վարձատրության դիմաց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ծառայության բերումով իրեն հայտնի պետական, ծառայողական գաղտնիք հանդիսացող, ինչպես նաև ռազմական բնույթի այլ տեղեկություններ հավաքելու և հանձնելու վերաբերյալ առաջարկը:

Նույն ժամանակահատվածում, նշված պայմանագրային զինծառայողը, հանձնելու նպատակով հավաքել և համացանցային կապի ընթացքում 2022 թվականի ապրիլին ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակցին է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ: Մասնավերապես՝ փոխանցել է իր ծառայության զորամասի պահպանության տեղամասում գտնվող N մարտական հենակետի՝ համացանցային տեղորոշման հնարավորություն ընձեռող ծրագրի կիրառմամբ կատարված և հենակետի տեղակայման հստակ կոորդինատները բացահայտող լուսանկարը, մարտական հենակետերի միջդիրքային հեռավորության վերաբերյալ ձեռագիր սխեման, որոնց դիմաց՝ որպես վարձատրություն, համապատասխանաբար՝ 24 հազար և 21 հազար 250 դրամ գումար:

Բացի այդ, 2022 թվականի մայիսի 17-20-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հանձնարարությամբ հավաքել և նրան է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ՝ իր ծառայության զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքերի անվանումների, գծալարային կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետի տեղակայման, միջդիրքային հեռավորությունների և դրանց կահավորվածության վերաբերյալ տեղեկություններ պարունակող «Կապի կազմակերպման սխեմա»-ն, որի դիմաց որպես վարձատրություն ստացել է 48 հազար դրամ:

Այսպիսով, նշված պայմանագրային զինծառայողը հնարավորություն է ստացել չբացահայտելով օտարերկրյա հատուկ ծառայությունների օգտին աշխատելու փաստը՝ հավաքել և վարձատրության դիմաց վերջիններիս հանձնել է պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ, որով հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն՝ հավանական մարտական գործողությունների պլանավորման ընթացքում կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղակայումները, ինչպես նաև կանխորոշել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերից մեկի կողմից իր առջև դրված մարտական խնդիրների բնույթը, իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալները: Արդյունքում խոչընդոտել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու և հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել է պետական դավաճանություն:

Նշված հանցանքը կատարելու համար հսկող դատախազը որոշում է կայացրել պայմանագրային զինծառայողի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Նրան մեղադրանք է ներկայացվել. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և 2022 թվականի դեկտեմբերի 22-ին հսկող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: