Լուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ
Մամուլ

Օրվա իշխանությունների պաշտոնավարումը՝ սպառնալիք պետության համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունների՝ 4 տարուց ավելի պաշտոնավարման խրոնոլոգիան ցույց է տալիս, որ նրանք ինչ խոստումներ տվել կամ առանցքային հայտարարություններ արել են, վերջում պարզվել է, որ դրանք շատ հեռու են իրականությունից, իսկ շատ դեպքերում ուղղակի հորինված պատմություններ և ստեր են պարունակում իրենց մեջ։ Չնայած Փաշինյանն ու իր թիմակիցներն իրենց անվանում էին ժողովրդի կողմից ընտրված և ժողովրդին հաշվետու իշխանություն, սակայն մշտապես առանց աչք թարթելու խաբել են, մանիպուլացրել հանրությանը, ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների գնացել։ Բերենք ընդամենը մի քանի օրինակ բազմահազարներից:


Օրինակ՝ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ եթե հանկարծ Արցախի հարցում լուծման որևէ տարբերակ լինի, ապա անպայման կգա և ժողովրդին հրապարակային կներկայացնի։ Այնինչ, դա չէր խանգարում, որ իշխանությունները տևական ժամանակ Արցախյան հարցի շուրջ հանդիպումներ ունենային և բովանդակային բանակցություններ տանեին, սակայն հայտարարեին, թե իբր ուղղակի բանակցային ժառանգությանն են ծանոթանում։ Ի վերջո, Լավրովը բացահայտեց, որ բանակցային սեղանի վրա կոնկրետ փաստաթուղթ է քննարկվում, այն էլ՝ փուլային տարբերակով։ Եվ դրանից հետո մարդկանց մնում էր միայն կռահել դրա բովանդակության մասին։ Նույն կերպ էլ պատերազմի ընթացքում իշխանությունները քարոզչական մեծ ալիք էին սկսել, թե «հաղթելու ենք», բայց այս անգամ ևս ժողովուրդը կատարված փաստի առաջ կանգնեց՝ առանց տեղյակ լինելու, թե իրականում ինչ է տեղի ունենում, իսկ իրենց քարոզչամեքենան ամեն օր մոլորեցնում էր մարդկանց և իրականությունը խեղաթյուրում։ Ավելին, թեմաներ կան, որոնց շուրջ մինչև հիմա սև ամպերի պես հարցեր են կուտակված մնացել։

Օրինակ՝ իշխանական հիերարխիայի կարկառուն ներկայացուցիչ Մակունցն ինչո՞ւ էր այդքան համոզվածությամբ հայտարարում, թե Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության մեջ, ինչից կարճ ժամանակ անց պարզվեց, որ Թուրքիան ոչ միայն միջամտում է, այլև վարձկան ահաբեկիչներ է տեղափոխում Արցախ՝ հայերի դեմ կռվելու։ Կամ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում խրոխտ կերպով հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Իսկ որոշ ժամանակ անց արդեն Արցախը ոչ միայն Հայաստան չի համարում, այլև նշում է, թե իբր նախկիններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Նույնպես էլ պատերազմից հետո Փաշինյանի թիմակիցները հայտարարում էին, թե Սյունիքն անվտանգ է, սակայն այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց Ադրբեջանը ներխուժեց ու տարածքներ օկուպացրեց ոչ միայն Սյունիքի մարզից, այլև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերից։ Ուշագրավ է նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե «միջազգային հանրությունն ասում է՝ իջեցրեք Արցախի հարցում նշաձողը, և այդ դեպքում դուք կունենաք միջազգային կոնսոլիդացիա»։


Ու շատերին թվաց, թե միջազգային հանրությունը Փաշինյանին խոստացել է, որ այդ դեպքում կոնկրետ երաշխիքներ է ստեղծելու Արցախի համար։ Բայց երբ ադրբեջանական իշխանությունները կեղծ «բնապահպանների» միջոցով կազմակերպեցին Լաչինի միջանցքի փակումը, դրան հետևած իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ մի միջազգային կոնսոլիդացիա էլ չկա, միջազգային հանրությունից միայն ճանապարհը բացելու դատարկ կոչեր են հնչում, և ոչ մի գործնական քայլ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում։ Մյուս կողմից էլ պարզվեց, որ ոչ թե Փաշինյանն ընդամենը նշաձող է իջեցնում միջազգային հանրությունից առանց կոնկրետ երաշխիք ստանալու, այլև լրիվ հրաժարվում է Արցախից։ Դրա համար էլ քպականները սկսեցին հայտարարել, թե Հայաստանը ռեսուրս չունի Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրավունքներն ապահովելու համար։ Սրան գումարած՝ Փաշինյանը դրական էր համարում, որ Ադրբեջանը ուղիղ երկխոսության մեջ է մտնելու Արցախի հետ։ Ու իր կողմնակիցներն այդ հանգամանքը այնպես էին ներկայացնում, թե իբր Արցախը վերջապես վերադառնում է բանակցությունների սեղան։

Սակայն հիմա տեսնում ենք, թե ինչպես է տեղի ունենում այդ, այսպես կոչված, «ուղիղ երկխոսությունը»՝ Արցախը շրջափակելու և հումանիտար ճգնաժամ ստեղծելու միջոցով։ Կարճ ասած՝ Փաշինյանն ինչ հայտարարել է, դրա վատագույն սցենարն է տեղի ունեցել։ Վերջերս էլ նա նոր հայտարարություն է դրել շրջանառության մեջ, թե փաստաթուղթ է ստորագրելու, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված 29,8 հազար քառակուսի կմ տարածքը պահպանելու է։ Բայց ելնելով նրա նախկին հայտարարությունների ու խոստումների ճակատագրից՝ չպետք է բացառել, որ մի օր էլ հանկարծ այնպիսի փաստաթուղթ ստորագրի, որ ՀՀ տարածքներից էլ զգալի զիջումներ կատարի՝ այս անգամ հիմնավորելով, թե դրանով Հայաստանի բնակչությանն է փրկել ցեղասպանությունից, և «հայ ժողովուրդը մատաղացու գառ չէ»։ Այսինքն, փորձը ցույց է տալիս, որ այս իշխանություններն ինչքան երկար են պաշտոնավարում, այնքան պետությունը կորուստներ է ունենում։ Եվ բերված օրինակները բավարար են հասկանալու համար, որ նրանց պաշտոնավարման շարունակությունը ուղիղ տանում է դեպի պետականության կործանում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում