ԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները
Մամուլ

Ֆուտբոլի ֆեդերացիայում խիստ անառողջ մթնոլորտ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթացող անառողջ զարգացումներին, քանզի անդադար դիմումներ ենք ստանում բազմաթիվ ֆուտբոլասերներից, որոնք բողոքում են, որ ֆեդերացիայում ոչ միայն բան չի փոխվել, այլեւ այն գնալով նմանվում է փակ ակումբի, որտեղ ամեն բան մութ է թվում: Մեր կողմից հավելենք, որ ՀՖՖ-ն որդեգրել է հարցումներին չպատասխանելու արատավոր պրակտիկա, ինչը հիմքեր է տալիս հրապարակելու տեղեկություններ, առանց մյուս կողմին լսելու: Մեզ տեղեկություններ են հասնում, որ դեկտեմբերի վերջին կայանալիք ՀՖՖ գործադիր կոմիտեի ընտրություններն ամբողջովին իր ձեռքում է կենտրոնացրել Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթում սպորտային լրագրող աշխատած, ապա Ռուբեն Հայրապետյանի խորհրդական նշանակված Արմեն Նիկողոսյանը: Վերջինիս մասին մամուլում անդրադարձների պակաս չի եղել: Նա անգամ չարձագանքեց, թե ինչ ճանապարհներով է իր որդուն ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Ինչեւէ, Արմեն Նիկողոսյանն անձամբ «վերեւներից» ստանում է հրահանգներ, թե ում կարելի է ընդգրկել գործկոմի կազմ, ում ոչ, ու անձամբ է ղեկավարում գործընթացը: Մեր աղբյուրները պնդում են, որ Նիկողոսյանն իր «սրտի ակումբներից» որոշներին զանգահարում է եւ տեղեկացնում, որ քվեարկությունից 2 օր առաջ ինքը կզանգի եւ կասի, թե ում օգտին չպետք է քվեարկել ոչ մի պարագայում:

Այն, որ ֆեդերացիայի իրական ղեկավարը հենց ինքն է, գաղտնիք չէ: Մեզ փոխանցում են, որ ֆեդերացիայում տիրող ոչ ֆուտբոլային մթնոլորտը սկսել է անհանգստացնել նաեւ իշխանություններին, որոնք չնայած բազմաթիվ թելերով կապված են ֆեդերացիայի հատկապես շինարարական եւ այլ թեմաների հետ, բայց ցանկանում են, որ այնտեղից ձայն դուրս չգա, ինչը, սակայն, չի ստացվում: Օրեր առաջ ֆեդերացիայի նկատմամբ լուրջ մեղադրանքներ ներկայացրեց հայկական ամենահզոր ակումբներից մեկի` «Փյունիկի» սեփականատերը. դրանից առաջ իրենց գործունեությունը դադարեցնելու մասին էին հայտնել «Լոռի», «Նորավանք», «Սեւան» եւ այլ ակումբներ, որոնց մեծ մասի բողոքը կապված էր ֆեդերացիայի աշխատելաոճի հետ: Մենք դեռեւս կանդրադառնանք, թե ով ինչպես է հայտնվելու ֆեդերացիայի գործկոմում, թե ում միջոցով ով ինչ շինմրցույթներ է շահում… Մինչ այդ նշենք, որ տեղեկություններ կան՝ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը եւս ցանկանում է լինել գործկոմում, ու նրան առաջադրողներից մեկը «Արարատ Արմենիա» ակումբն է: Հետաքրքիր է՝ բարերար Սամվել Կարապետյանին պատկանող ակումբի նման որոշումը համաձայնեցված է արդյոք նրա հետ, թե ոչ:

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ Նիկողոսյան Արմենը կապ ունի Երեւանում հայտնի ծաղկի մեծածախ շուկայի փաստացի կառավարման հետ, ինչն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկի հետ: Այս տեղեկություններն իհարկե մեզ չհաջողվեց ճշտել հենց ՀՖՖ-ից, քանի որ, ինչպես նշեցինք, նրանք որդեգրել են ոչ թափանցիկ եւ ոչ հաշվետու աշխատելաոճ:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում