Հալեպում ռմբակոծությունների հետևանքով հայկական եկեղեցի է վնասվել
Սիրիայի Հալեպ քաղաքում հրթիռակոծության հետևանքով վնասվել է հայկական Բողոքական Էմմանուել եկեղեցին: Տեղեկացնում է Ագոսը:
Հունվարի 17-ին ահաբեկիչների կողմից հրթիռակոծության հետևանքով լուրջ վնասներ է կրել Բողոքական Էմմանուել եկեղեցին: Դրա մասին հայտնի է դարձել երեկ, երբ տարածքում մարտերը դադարել են և մարդիկ տեսել են վնասված եկեղեցին: Հարձակման հետևանքով զոհեր չեն եղել: Այժմ կատարվում են մաքրման աշխատանքներ:
1852 թվականին հիմնված եկեղեցին 150 ընտանիքից բաղկացած հոգևոր համայնք է ունեցել: