Շոյգուն ռուսական բանակի համար ավելի շատ զինվոր է պահանջում
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում հայտարարել է ռուսական բանակի թվաքանակը մինչև 1,5 միլիոն մարդ ավելացնելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ 695 հազար պայմանագրային զինծառայող։
Այս մասին գրում է The Insider-ը։
Աղբյուրը նշում է նաև, որ Ռուսաստանն այդ թվաքանակով սպաներ չունի։