Ռուսաստանը չի հաղթի, բայց դուք պետք է խոսեք Պուտինի հետ. Բայդենը՝ Զելենսկուն
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը չի անցնի առանց Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, կարծում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Բայդենն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը մնում է միջազգային քաղաքականության հիմքը։
Չնայած Պուտինի հետ երկխոսության պատրաստակամությանը, Բայդենը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտվում է Ուկրաինայի հետ պատերազմում։
«Ես և Զելենսկին միասին կանենք ամեն ինչ, որպեսզի այս տղան չհաղթի»,- հավելել է նա։