Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ Բայդենի հետ բանակցությունների համար (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ողջունել է Վլադիմիր Զելենսկուն, ով մեկօրյա այցով ժամանել է ԱՄՆ։
Առաջին տիկին Ջիլ Բայդենը ևս մասնակցել է հյուրի դիմավորման արարողությանը։
Հանդիպումից և մամուլի ասուլիսից հետո Զելենսկուն սպասում են Կոնգրեսում, որտեղ նա պետք է հանդես գա 20 րոպեանոց ելույթով։