Երևանում «Ինկասացիայի» մեքենայով կին են առեւանգել
Երեւանում հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Երեւանի կենտրոնում «Ինկասացիայի» մեքենայով կին են առեւանգել։
Ոստիկանության լրատվական ծառայությունից Newspress.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ նման ահազանգ են ստացել՝ նշելով, որ մանրամասներ դեռեւս հայտնի չեն, տվյալների ստուգում են իրականացնում, իսկ մանրամասներ պարզ լինելու դեպքում` կտեղեկացնեն: