Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Երեկ մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր. ՀՌՀ-ի ցավակցությունը
Յուրաքանչյուր ապօրինի անտառահատում պետք է ստանա խիստ իրավական գնահատական․ ՆԳ նախարարՍպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավորԾնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Ռուս քաղաքական գործիչը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Միշուստին կոշտ զրույցից
Հիմա Նարեկ Կարապետյանին մեղադրանք կարող են առաջադրել, կալանքի թույլտվության հարցը կքննվի 15:30-ին
Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ միջուկային օբյեկտներինՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջՈւշադրություն. Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումըՏևական ժամանակ է՝ քննչական մարմինն ապօրինաբար բերման է ենթարկում ՀՅԴ անդամներին, ովքեր օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նվիրատվություն են կատարել կուսակցությանը. հայտարարությունՔննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում ենՖրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից փոքրերի կողմից սոցցանցերի օգտագործումն արգելող օրենքըՔննիչին բացարկ կհայտարարվի, կհրաժարվենք առերեսումներից. Երեմ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով և ոստիկանների ուղեկցությամբ ՔԿ-ից տարան բանտ․ հավաքվածները ծափահարում էին նրան (տեսանյութ)Աշխատատեղերի թիվը 2017-ի հունիսի համեմատ աճել է 301 978-ով․ Պապոյան
Ինձ թույլ չտվեցին լինել Ծառուկյանի պաշտպանը, հեռացրին վարույթից, ապօրինության գագաթնակետն է․ պաշտպան (տեսանյութ)
Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. ԶաքարյանԻրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. ԱբովյանՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԼևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպն էր. թե դա ինչ ասելու բան էր. Ասլանյան (տեսանյութ)Պաշտոնական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ․ Սիրանուշ Սահակյան
Ինչպես է երեկ զինվորը կյանքից զրկվել․ նոր մանրամասներ
Զախարովան արձագանքել է Զելենսկու կադրային փոփոխություններինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներինՆույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Մեքենան հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ. Տիգրան ԱբրհամայանՌուբիոն Իրանի վերաբերմունքը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ անլուրջ է անվանել
Վազող տողեր

ԵՊՀ-ի կոչը միջազգային գործընկերներին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԵՊՀ գիտական խորհուրդը հանդես է եկել կոչով՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին:

«Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։

Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի պայմաններում արցախցիներին 75 ժամ թողել էր առանց գազի։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանում Ալիևի ավտորիտար ռեժիմի գործունեության արդյունքում քաղաքացիական հասարակությունն ու զանգվածային լրատվամիջոցներն ամբողջությամբ վերահսկվում են իշխանությունների կողմից, ակնհայտ է, որ այս գործողությունների հիմնական նախաձեռնողը հենց իշխանություններն են, իսկ նպատակը որևէ առնչություն չունի բնապահպանական հարցերին։

Այս հանգամանքի մասին են վկայում նաև հենց Ալիևի հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի խորհրդարանի կողմից «ակտիվիստներին» ցուցաբերած աջակցությունը: Այսպես կոչված «բնապահպանական» բողոքի ցույցերը նպատակաուղղված են արցախահայության ահաբեկմանը, Արցախի էթնիկ զտմանն ու հայաթափմանը, շուրջ 120 հազար մարդու պատանդ պահելով՝ բանակցային գործընթացում սեփական շահերի առաջմղմանը։

Արտակարգ այս իրավիճակի պատճառով Արցախում դադարել է պարենի, դեղորայքի ու բժշկական այլ պարագաների մատակարարումը: Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ պատշաճ օգնություն ցուցաբերել։ Բացի դրանից՝ ստեղծված պայմաններում խաթարվել էր արցախցիների՝ կրթություն ստանալու իրավունքը:

Իր հակամարդկային քաղաքականությամբ Ադրբեջանը ոտնահարում է 120 հազար մարդու կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի, կրթության և կենսական ու անքակտելի այլ իրավունքները, վտանգում արցախահայության գոյությունը, ինչը հնարավոր չէ այլ կերպ, քան էթնիկ զտման մտադրություն մեկնաբանել։ Արցախահայությունն այսօր կանգնած է հումանիտար աղետի շեմին։

Երևանի պետական համալսարանը, խստորեն դատապարտելով Լաչինի միջանցքի արգելափակումը, դիմում է աշխարհի տարբեր երկրների իր գործընկերներին, բարեկամներին ու ակադեմիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին՝ նրանց հրատապ ուշադրությունը հրավիրելով արցախյան այս գոյավիճակի վրա, և կոչ անում հնարավոր բոլոր հարթակներով բարձրաձայնել հարցն ու կանխել հումանիտար լայնածավալ աղետի հետագա խորացումն ու դրա անդառնալի հետևանքները»,- ասված է ԵՊՀ կոչում: