Շուկայում ոստիկանները նկատել են մի կնոջ, որն օգտվելով մրգավաճառի անուշադրությունից՝ հափշտակել էր նրա դրամապանակը (տեսանյութ)
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում ծառայություն իրականացնելիս կանխել են գրպանահատության դեպք:
Չարենցի փողոցում նրանք նկատել էին մի կնոջ, որը օգտվելով մրգավաճառի անուշադրությունից՝ հափշտակել էր նրա դրամապանակը և փորձել հեռանալ:
Կինը տեղում ձերբակալվել է՝ այդ ընթացքում դրամապանակը գցելով գետնին: Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն ու խոստովանել կատարածը:
Գողոնն առգրավվել է: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: