Աշխարհում ուժերի հավասարակշռության հիմքը միջուկային զենքն է. Պուտին
Ռուսաստանի Դաշնությունը կպահպանի և կբարելավի իր միջուկային ուժերի մարտական պատրաստվածությունը, սա է աշխարհում ուժերի հավասարակշռության հիմքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նա նաև հավելել է, որ մոտ ժամանակներս մարտական հերթապահության կդրվեն «Սարմատ» միջմայրցամաքային հրթիռները։
Բացի այդ, Պուտինը նշել է, որ ՌԴ զինված ուժերի ֆինանսավորման սահմանափակումներ չկան, երկիրը բանակին տալիս է այն ամենն, ինչի կարիքը կա;