34-ամյա կինը 2 տարեկան որդու հետ որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են 1988 թ. ծնված Անժելա Մանուչարյանն ու երկու տարեկան որդին։
Նրանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Մաշտոցի բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով, հայտնում են ոստիկանությունից։