ԱԺ պատգամավորները ՀՀ ԿԲ նախագահի տեղակալի և ԿԲ խորհրդի անդամի ընտրեցին
Ազգային ժողովի այսօրվա նիստում հրապարակվել են ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի և նախագահի տեղակալի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները:
ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Արմեն Նուրբեկյանի, իսկ ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում՝ Նարեկ Ղազարյանի թեկնածությունը:
Երկու թեկնածուներն էլ ստացան պատգամավորների 70-ական ձայն։ Նրանց թեկնածություններին դեմ քվեարկեց ընդամենը 6 պատգամավոր։