Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

ՊՀԾ-ն սկսում է «Ինտեգրված արձագանք Հայաստանում պարենի գնաճի հետևանքներին» ծրագիրը. «3 000 մարդ կշահի այս ծրագրից»

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) 750,000 ԱՄՆ դոլարի չափով աջակցության շնորհիվ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) կաջակցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ամրապնդելու Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի՝ ցնցումներին արձագանքելու կարողությունները։

Անցած մի քանի տարիների ընթացքում Հայաստանը վերապրել է բազմաթիվ ցնցումներ ու աղետներ, որոնց դիմակայելիս ակնհայտ է դարձել սոցիալական պաշտպանության համակարգի ճկունության և ցնցումներին արձագանքելու գործընթացների բարելավման, ինչպես նաև ճգնաժամերի ընթացքում ու դրանցից հետո խոցելի բնակչության կարիքները հասցեագրելու խիստ անհրաժեշտությունը:

Համագործակցելով ԱՄՆ ՄԶԳ-ի հետ` ՊՀԾ-ն սկսում է «Ինտեգրված արձագանք Հայաստանում պարենի գնաճի հետևանքներին» ծրագիրը, որի նպատակն է հզորացնել ցնցումներին ու աղետներին արձագանքող պետական քաղաքականություններն ու ընթացակարգերը ու նպաստել սոցիալական աջակցության նոր ծառայությունների մատուցմանը հաջորդ 15 ամիսների ընթացքում:

«ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է, որ աշխատում է ՊՀԾ-ի հետ՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ անկանխատեսելի մարտահրավերների պայմաններում քաղաքացիների, և հատկապես խոցելի բնակչության կարիքներին արձագանքելու գործում: Մենք ուրախ ենք, որ ավելի քան 3000 մարդ ուղղակիորեն կշահի այս ծրագրից», - նշել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Սերտորեն համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ՝ ՊՀԾ-ն կմշակի և կկիրառի ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության քաղաքականություններ, ընթացակարգեր և ռեսուրսներ: Բացի այդ, այս ցնցումներին արձագանքելու համար նախատեսված ծառայություններից մեկը՝ «Սննդի աջակցության քարտը» տրամադրվելու է երեք մարզերի պարենային անապահով 3000 մարդու՝ բավարարելու նրանց հրատապ պարենային կարիքները՝ այնուհետև այն պետական ծառայություն դարձնելու հեռահար նպատակով։

«Հայաստանում մենք պարբերաբար ականատես ենք լինում աղետների, և մեր նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը սոցիալական այնպիսի համակարգեր ունենալու գործում, որոնք կարող են հարմարեցվել և ճիշտ ժամանակին ճիշտ օգնություն ցուցաբերել կարիքավոր մարդկանց: ՊՀԾ-ն ողջունում է ԱՄՆ ՄԶԳ-ի առատաձեռն աջակցությունը, որը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ սոցիալական պաշտպանության բոլոր անհրաժեշտ գործիքներով ու մեխանիզմներով ապահովելու գործում և կօգնի մարդկանց ցնցումների ժամանակ և դրանից հետո», - նշել է ՊՀԾ հայատանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն:

ՊՀԾ-ն կարևորում է Հայաստանում ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման կարևոր դերը՝ հաշվի առնելով, որ երկիրը հակված է տարբեր տեսակի ցնցումների:

Ուժեղացնելով սոցիալական պաշտպանության համակարգերը՝ ՊՀԾ-ն կարող է աջակցել ավելի շատ խոցելի մարդկանց և ապահովել ժամանակին և արդյունավետ արձագանք ողջ Հայաստանում հարյուրավոր անձանց իրավիճակի բարելավման ուղղությամբ։