Զաքիր Հասանովը հանդիպել է Ուկրաինայից վերադարձած թուրք ռազմական օդաչուների հետ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Կայսերիում հանդիպել են Ուկրաինայից վերադարձած թուրքական ռազմաօդային ուժերի A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռների անձնակազմի անդամների հետ։
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները ժամանել են Կայսերի՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպմանը։