Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել։
Իր որոշման մասին Թալիբովը հայտնել է Գերագույն Մեջլիսի այսօրվա նիստում։
Վասիֆ Թալիբովն այս պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականի դեկտեմբերից։