Ադրբեջանական բանակում հերթական զորավարժություններն են
Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները մարտավարական վարժանքներ են անցկացնում ուղիղ կրակով։
Զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է հրթիռային և հրետանային ստորաբաժանումների հրամանատարների կառավարման հմտությունների կատարելագործմանը, զինվորականների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ գործողությունները պլանավորելու և այլ տեսակի զորքերի հետ փոխգործակցության հմտությունների զարգացմանը:
Նշվում է, որ զորավարժություններն իրականացվել են իրական մարտի պայմաններին համապատասխան, ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են կեղծ հակառակորդի թիրախները ճշգրիտ կրակով ոչնչացնելու հանձնարարված խնդիրները։