Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը գտնվում է Լաչինը փակած ադրբեջանցիների մոտ
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին ժամանել է Լաչինի ճանապարհի փակ հատված, որտեղ ադրբեջանցի բնապահպանները բողոքի ակցիա են անցկացնում։
Այս մասին են վկայում թուրք դիվանագետի թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարները։
Նրա այցելության պատճառները դեռ հայտնի չեն: