Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՌուսաստանը կասկածում է, որ Հայաստանը Իրանի միջոցով հայկական ծաղիկների մաքսանենգ տեղափոխում է իրականացնում
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքըԿենդանաբանական այգու Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են առյուծի անկման պատճառները«Դիշովկա»․ Վարդան Ղուկասյանի, ոստիկանին հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրգործով որոշում կաԱռուշ Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ Գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանԽմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին«Ջերմուկ»-ում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավարը՝ ՌԴ կողմից նշվող պարտադիր պահանջների խախտումների մասին
Ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի․ ՆԳՆ-ն հերքում է ևս երկու քաղաքացու՝ ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը և մանրամասներ հայտնում դեպքից
Ծիրանով բարձված 50 մեքենան կա նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավարՕկուպացված Շուշիում ֆուտուրիստական ​​մզկիթի շինարարության հիմնական մասն ավարտվել է
Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ
Եկել ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու մեզ հետ. «Մուլտի սթոունի» աշխատակիցները Քննչականի կոմիտե են գնացել (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներՊետք ա մարդ հավաքենք, գնանք, փողոց փակենք, որ վերջապես ասեն, թե ինչի են կապարակնքել դուռն ու ոնց ա լուծվելու էդ հարցը (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթիԽոսրովի անտառում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ (տեսանյութ)Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Մամուլ

Պետք է նոր գաղափարներ, նոր ծրագրեր, մենք մեծ պոտենցիալով ազգ ենք․ «Հրապարակ»

 «Հրապարակ»-ի հարցազրույցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։

- Պրն Ծառուկյան, 2022 թվականը մոտենում է ավարտին. կարո՞ղ ենք ամփոփել տարվա հիմնական ձեռքբերումները եւ խնդիրները Հայաստանի համար։

- Ես չեմ ցանկանա հիմա ինչ-որ բան ամփոփել։ Դա սովորաբար անում են հանդարտ, խաղաղ պայմաններում, երկարաժամկետ պլանավորված կյանքի պայմաններում։ Ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչը եւ ինչպես կարելի է ամփոփել, երբ պետության առաջ կանգնած է լինել-չլինելու խնդիրը, երբ ընդամենը վերջերս՝ սեպտեմբերին, Ջերմուկի մատույցներում պատերազմ էր, երբ շրջափակման մեջ է Արցախը, երբ քեզ անընդհատ սպառնում են նոր պատերազմով։ Նման պայմաններում խոսել, թե այս կամ այն ոլորտում առաջընթաց կա, աճ կա, գուցե կարելի է, բայց ես դա չեմ անի։ Քանի դեռ երկրում կա սուր անվտանգային խնդիր, քանի դեռ կա պատերազմի եւ կորուստների վտանգ, պետության բոլոր ռեսուրսները եւ ժողովրդի միտքը պետք է ուղղված լինեն այդ վտանգները չեզոքացնելուն։ Օրացույցով տարին կփոխվի, թե չէ, խնդիրները դրանից չեն վերանում։ Ինձ համար գալիք տոներն առիթ են՝ մի քանի օր մտերիմ շրջապատում հարազատների, ընկերների հետ շփվելու, բայց տոնական սեղանի շուրջ, ինչպես մեր հարյուր հազարավոր հայրենակիցների տներում, խոսակցության թեման լինելու են մեր երկիրը, մեր հայրենիքի վիճակը։

- Այնուհանդերձ, ինչպե՞ս կբնութագրեք մեր պետության այսօրվա վիճակը։

- Շատ գործ կա անելու։ Աննկարագրելի ծավալի։ Բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում։ Օր ու գիշեր աշխատելու պահանջ կա։ Գրագետ ու համառ գործի կարիք կա։ Հենց սկսեցինք աշխատել, դուռը դուռ է բացելու։ Այս հարցն իմ հանրային կյանքի ընթացքում ինձ բազմաթիվ անգամ են տվել, ու ես միշտ տվել եմ նույն պատասխանը։ Բացի աշխատելուց, գրագետ ու համառ աշխատելուց, ես հաջողության ուրիշ բանաձեւ չգիտեմ։ Գուցե ուրիշները գիտեն, ես՝ ոչ։ Բայց ես գիտեմ, որ եթե ճիշտ ձեւակերպում ես խնդիրները, հստակ դնում ես նպատակները, համառ ես աշխատում, ունենում ես լավ, գրագետ թիմեր, ապա հաջողությունն անպայման լինելու է, արդյունք անպայման լինելու է։ Դա վերաբերում է թե´ մասնավոր բիզնեսին, թե´ սոցիալական խնդիրներին, թե´ համապետական հարցերին։

- Տարիներ առաջ Դուք ասել էիք, որ Ձեզ դասական քաղաքական գործիչ չեք համարում, հիմա նույն կարծիքի՞ն եք, գուցե դա՞ է պատճառը, որ Ձեր տեսակետները հաճախ տարբերվում են քաղաքական գործիչների տեսակետներից։

- Ոչ միայն չի փոխվել, այլեւ ամրապնդվել է։ Ես չեմ կարող օրերով, տարիներով խոսել՝ ուղղակի խոսելու համար։ Ես չեմ կարող խոսել բաներից, որոնցից չեմ հասկանում, չեմ կարող խոստանալ բաներ՝ իմանալով, որ չեմ կարողանալու անել։ Իմ օրը սկսվում է բանվորների, գյուղացիների հետ աշխատանքային բարեւով, ամբողջ օրը աշխատանքային տարբեր բարդության խնդիրներ կարգավորելով, ես սիրով պարբերաբար շփվում եմ մեր գիտնականների, արվեստագետների, մշակույթի գործիչների հետ. տարբեր հարցեր ենք քննարկում, իրար լսում։ Ես այն քիչ մարդկանցից եմ, որ ամենօրյա ռեժիմով տեղյակ է հանրային տրամադրություններից, մարդկանց խնդիրներից ու հոգսերից։

Մի կարեւոր հարց էլ կա. իմ ամբողջ գիտակից կյանքն անցել է մեծ թվով մարդկանց հանդեպ պատասխանատվության բեռի տակ։ Քաղաքական գործիչների մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ է դա. անկախ քո բոլոր դժվարություններից, քո տրամադրությունից, երկրում եւ նրա շուրջ առկա վիճակից, դու պատասխանատու ես հազարավոր մարդկանց, նրանց ընտանիքների առաջ։ Ամեն ամիս։ Ու այդ մարդիկ չպետք է տուժեն քո խնդիրների պատճառով։ Նրանք պետք է աշխատանք ունենան, աշխատավարձ ստանան, երեխա մեծացնեն, ծնող պահեն, հիվանդ բուժեն, հարսանիք անեն եւ այլն, ու նրանք բոլորը նայում են քեզ։ Սա ահռելի պատասխանատվություն է, ու դա նույնպես ինձ տարանջատում է «դասական քաղաքական» գործչի կերպարից։

- Վերջին շրջանում որոշ քաղակտիվիստական շրջանակներ Ձեզ մեղադրում են տարբեր բաներ կառուցելու մեջ։ Ծառուկյանն այստեղ սա է կառուցում, այլ տեղ՝ նա։ Ի՞նչ կպատասխանեք նման բան ասողներին։

- Ես այդ հարցին իմ հարցազրույցներից մեկում անդրադարձել եմ. Ծառուկյանների ընտանիքը կառուցել եւ կառուցելու է գործարաններ, որ մարդիկ աշխատեն, շենքեր, որտեղ մարդիկ կապրեն, ընտանիքներ կկազմեն, երեխաներ կունենան, կառուցելու ենք կրթական հաստատություններ, ստեղծելու ենք աշխատատեղեր, որ մարդիկ աշխատանք ունենան ու մարդավայել ապրեն։ Եթե կառուցելը հանցանք է, ապա ո՞նց եք պատկերացնում պետության զարգացումը։ Ո՞նց եք պատկերացնում աղքատության կրճատումը, աշխատատեղերի ստեղծումը, բյուջեի մեծացումը, թոշակների ու աշխատավարձերի ավելացումը, բանակի ուժեղացումը, նոր ճանապարհների կառուցումը եւ այլն։

- Պատերազմից եւ պարտությունից հետո որպես ազգ, որպես պետություն վերականգնվելու Ձեր բանաձեւը ո՞րն է՝ աշխատանքն ու կառուցե՞լը։

- Աշխատանքը ցանկացած հաջողության բանաձեւն է։ Իսկ պատերազմից հետո որպես պետություն, որպես ժողովուրդ վերականգնվելու համար մեզ նոր գաղափարներ են պետք։ Աշխարհով մեկ սփռված հայությանը միավորող, իրար ամուր կապող գաղափարներ են պետք։ Ես անընդհատ շփվում եմ աշխարհի տարբեր հայերի հետ. մի տեսակ դատարկված, անորոշ վիճակ է բոլորի մոտ։ Սա վտանգավոր պրոցես է։ Նույնիսկ հաջողակ, իրենց ոլորտներում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցներն իրենց այլեւս նախկինի պես չեն զգում։ Իսկապես, կա անորոշության եւ ընկճվածության մթնոլորտ։ Բայց մենք, իսկապես, մեծ պոտենցիալով ազգ ենք, համաշխարհային ճանաչում ունեցող դեմքեր տվող, ու ես վստահ եմ, որ ճիշտ գաղափարների եւ ճիշտ աշխատանքի դեպքում հայ ժողովուրդն իր մեջքը դարձյալ ուղղելու է։

- Ձեր կարծիքով՝ ազգի մեջքն ուղղելու խնդիրը հաջո՞րդ սերունդներին է բաժին ընկնելու։

- Ոչ, դա բոլոր սերունդների խնդիրն է, դա բոլոր սերունդների հայրենասեր մարդկանց խնդիրն է։ Այլ հարց է, որ, իսկապես, նոր ազգային վերնախավերում մեզ պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր աշխարհայացք, նոր, թարմ, 21-րդ դարի մտածողություն։ Ի դեպ, եթե նկատել եք, ես «Կենտրոն» հեռուստաընկերությունում միշտ հենց դա եմ խրախուսել։ Ինքս չեմ խառնվում որեւէ բովանդակային, տեխնիկական հարցի։ Ժամանակին օգնել եմ, որ լինեն լավ պայմաններ, ու այնտեղ հավաքվել են լավ, գրագետ մարդիկ, ովքեր ազատ են բովանդակային քաղաքականություն որոշելու հարցերում։ Գուցե կարող են լինել պահեր, որ ինչ-որ բան իմ սրտով չլինի, բայց դա է կյանքը, եւ հենց նման պայմաններում են ձեւավորվում նոր դեմքեր ու նոր գաղափարներ։ Եվ բոլոր ոլորտներում՝ երկրի եւ ազգի մասշտաբներով, պետք է նման պրոցես լինի։

- Խոսելով պետության եւ ազգի հեռանկարից՝ անհնար է շրջանցել Արցախի թեման։ Դուք պարբերաբար Արցախում ինչ-որ ծրագրեր եք անում։ Դա սրտի կա՞նչ է, թե՞ գիտակցված մոտեցում։

- Ե´վ մեկը, ե՛ւ մյուսը։ Վիճակն այնպիսին է, որ սրտով եւ սառը ուղեղով պետք է աշխատես։ Մենք պետք է ունենանք նոր պայմաններում հայկական խաղաղ Արցախի մեր պատկերացումն ու այդ ուղղությամբ աշխատենք։ Ինչքան Արցախում նոր բան կառուցվի, նոր բան ստեղծվի, նոր ընտանիք կազմվի, նոր երեխա ծնվի, նոր աշխատատեղ ստեղծվի, այնքան մենք կունենանք հաջողության հնարավորություն։ Արցախում ցանկացած ծրագիր իրականացնելու հարցում ես միշտ պատրաստ եմ, իսկ այսօր՝ առավել եւս, երբ բոլորիս միտքն ամեն վայրկյան Արցախում շրջափակված մեր հայրենակիցների հետ է։ Ես միշտ կապի մեջ եմ Արցախի իշխանությունների հետ, ես չեմ կարող հանգիստ լինել, երբ գիտեմ, որ այնտեղ իմ տասնյակ հազարավոր հայրենակիցներ սուր խնդիրների մեջ են։ Իմ ուժերը, կարողությունները պատրաստ եմ ներդնել՝ ճգնաժամը հաղթահարելու համար։
Մենք քիչ առաջ խոսում էինք նոր գաղափարների մասին, այ, հենց այստեղ են պետք, օրինակ, նոր գաղափարներ։ Ես արել եմ՝ ինչ կարող եմ, եւ անելու եմ։ Բայց մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ առանց անվտանգության հարցի լուծման որեւէ բան հնարավոր չէ անել։ Իսկ Արցախի անվտանգությունն այսօր ապահովում են Ռուսաստանը, նրա խաղաղապահ առաքելությունը։ Այլընտրանք չկա։ Ու փորձերը՝ հիմա էլ մեր ազգը, մեր երկիրը կիսել ռուսամետ-արեւմտամետի, կա՛մ տհասության մասին են խոսում, կա՛մ՝ դավաճանության։ Մեր խնդիրը, որպես պետություն, լրիվ հակառակի մեջ է. ունենալ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, զարգացնել լավ հարաբերություններ Արեւմուտքի հետ։ Մենք պետք է նաեւ դուրս գանք մշտապես խնդրողի, սպասողի կարգավիճակից։ Մենք՝ ինքներս, պետք է մշակենք նոր մոտեցումներ, նոր առաջարկներ ներկայացնենք թե´ Ռուսաստանին, թե´ Արեւմուտքին։ Մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու։

- Դուք նշեցիք, որ հայկական աշխարհում նկատվում են անորոշություն, ինչ-որ կոտրվածություն։ Մյուս կողմից՝ կան ոլորտներ, որտեղ մենք ունենք նկատելի հաջողություններ, օրինակ՝ սպորտում։ Սովորաբար անկումային պայմաններում լինում է հակառակը։

- Մարզական հաջողություններն այս տարի շատ էին՝ մեկը մյուսից լավ, տարբեր մարզաձեւերում։ Բայց մարզական հաջողությունների մասին հարցի պատասխանը մարզական ոլորտից դուրս է։ Իհարկե, ապահովված են եղել բոլոր պայմանները, իհարկե, մենք ունենք լավ մարզիչներ, լուծվում են պարգեւատրման, խրախուսման եւ մյուս հարցերը, բայց այս մեծ հաջողություններն ունեն ավելի խորքային շերտեր։ Մեր մարզիկները հայրենասեր մարդիկ են։ Նրանք շատ լավ հասկանում են, որ մեր ժողովրդի այսօրվա անկումային եւ ինչ-որ տեղ կոտրված հոգեվիճակում այդ մեդալները, մեր հիմնի հնչելը շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան զուտ մարզական հաջողությունն է։ Այդ մեդալները հույս են տալիս մեր ժողովրդին, վերականգնում են հավատը։ Մրցագորգ դուրս եկած մեր ամեն մարզիկ հոգու խորքում պայքարում է ոչ միայն իր համար, այլեւ՝ մեր հերոս տղերքի, ու գիտի, որ մեդալը ոչ միայն իրենն է, այլեւ՝ այն տղերքինը, ովքեր կյանքի գնով հայրենիք պահեցին։ Եթե այսպես մտածենք բոլոր ոլորտներում, ամենուր կունենանք հաջողություններ։