ՊՆ «Նոկիա» հեռախոսներն ամենևին պաշտպանված չեն․ Սամվել Մարտիրոսյան
Սխալ է այն լեգենդը, թե «Նոկիա» տեսակի հասարակ հեռախոսները։ Դրանք ոչ միայն անվտանգ չեն, այլ նաև դրանցով կարող եք խոսել միայն բաց կապով ու թշնամին կարող է հանգիստ գաղտնասել։ Այս մասին նշել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ իր տեղեկատվական բլոգում։
«Աջ ու ձախ հանդիպում եմ էս տարօրինակ թեման, որ ՊՆ Նոկիա հեռախոսները անվտանգ են, պաշտպանված են։ Ու բանը հասնում ա նրան, որ զինվորները դիրքերից կարող են զանգել, քանի որ կեղծ անվտանգության զգացողություն ունեն»,- նշել է փորձագետը։