Հանուն Արցախի քայլերթն ավարտվեց Արցախի Հանրապետության հիմնով (տեսանյութ)
Հազարավոր քաղաքացիներ, ի աջակցություն արդեն 9 օր լիակատար շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայության, բողոքի ակցիա են իրականացրել։
Ակցիայի մասնակիցները քայլերթով Ազատության հրապարակից քայլել են Ֆրանսիայի, ՌԴ դեսպանատների առջև և ակցիան ավարտել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:
«Մենք ենք Արցախը», «Բացեք կյանքի ճանապարհը» վանկարկումներով քայլերթի մասնակիցներն աշխարհին կոչ արեցին գործուն քայլեր ձեռնարկել Արցախում խորացող հումանիտար աղետը կանխելու համար։
Երթն ամփոփեցին Արցախի հիմնով: