Ջոն Քերիի ու Լավրովի հանդիպմանը Ռուսաստանի դրոշը գլխիվայր շրջել են. (տեսանյութ)
Ցյուրիխում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման նախապատրաստման ժամանակ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները ռուսական դրոշը կախել են գլխիվայր՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Մինչև հանդիպման սկսվելը լրագրողներին թույլատրել են լուսանկարներ անել։ Օպերատորներից մեկը նկատել է սխալը և դիմել Պետդեպարտամենտի աշխատակցին։
«Լու՞րջ եք ասում։ Կատակո՞ւմ եք։ Այսինքն՝ սպիտակ գիծը պետք է վերևո՞ւմ լինի»,- շփոթված ասել է կազմակերպիչը։
Գիտակցելով լրագրողի իրավացի լինելը՝ նա երախտագիտություն է հայտնել նրան և փակել սենյակի դուռը։