Բոլորս խնայողաբար օգտագործենք էլեկտրաէներգիան. Արցախէներգո ՓԲԸ տնօրենի կոչը
Արդեն երկրորդ օրն է, որ Արցախում վերականգնվել է գազամատակարարումը, և բնականաբար, մենք աշխատում ենք առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Այս մասին նշել է «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը:
«Ուղղակի խնդրանք, պահանջ և կոչ, որ բոլորս գիտակցաբար և խնայողաբար վերաբերվենք էլեկտրաէներգիային, որպեսզի կարողանանք այս ստեղծված իրավիճակում քիչ վնասներով կարողանանք հաղթահարել ստեղծված ճգնաժամը»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են ճանապարհը: Նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել: