ԵՄ–ն Թեհրանին կոչ է արել դադարեցնել ռազմական աջակցությունը Մոսկվային
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Բանակցությունների ընթացքում նա Թեհրանին կոչ է արել դադարեցնել ռազմական աջակցությունը Մոսկվային։
«Անհրաժեշտ հանդիպում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ Հորդանանում: Նշվեց Ռուսաստանին ռազմական աջակցության և Իրանում ներքին բռնաճնշումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Մենք պայմանավորվեցինք, որ մենք պետք է բաց պահենք հաղորդակցությունը և վերսկսենք Միջուկային հարցով գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը»,- գրել է Բորելը։