Նաիրիտի վերագործարկումը հնարավոր է. բանակցում են 3 կազմակերպության հետ
Այսօր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության դիմաց Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել` գործարանի վերագործարկման պահանջով:
Էնեգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը զրուցեց Նաիրիտի նախկին աշխատակիցների հետ, նշեց, որ այժմ գործարանի վերագործարկման համար ռուսական 3 կազմակերպության հետ բանակցություններ են ընթանում:
Նշենք, որ էնեգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այս պահին ամփոփում է 2015թ-ը, նա ևս անդրադարձավ Նաիրիտի գործարկման թեմային, նշեց, որ բանակցություններ այս պահին էլ ընթանում են, թե ինչ կլինի արդյունքում` ցույց կտա ժամանակը: