Գոնե դուք Արցախի հետ հարաբերությունները փողայինի մի վերածեք. Գեղամ Մանուկյանը՝ Արմեն Գրիգորյանին
Երբ խոսքն Արցախի մասին է, ՀՀ իշխանությունը սկսում է խոսել փողի մասին։ Դուք անընդհատ ասում եք՝ «մենք փող ենք տվել»։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա կոչ արեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին «չիջնել նման մակարդակի»։
«Գոնե դուք Արցախի հետ հարաբերությունները փողայինի մի վերածեք, գոնե դուք՝ ծնունդով արցախցի։ Ինչ խոսում եք՝ փող եք ասում։ Փողը տալիս եք, որովհետև Արցախը ավերվել է, փողը տալիս են որպես փրկագին, տալիս եք, որ մարդիկ լուռ մնան»,- ասաց Մանուկյանը։