Ռուս խաղաղապահները Լաչինում հեռացրել են զրահապատ մեքենաներն ու արգելապատնեշը
Ադրբեջանցի հեռուստալրագրողները Լաչինի միջանցքի փակ հատվածից հայտնում են, որ ռուս խաղաղապահներն այսօր առավոտյան փոխել են դիրքերը։
Նրանք հեռացրել են իրենց զրահապատ, ռազմական մեքենաները և պատնեշը: Այս փոփոխությունների պատճառը մնում է անհայտ։
Ըստ տեղեկությունների՝ առավոտյան Միջազգային Կարմիր Խաչի մեքենան և Հայաստանից շտապօգնության մեքենաները Լաչինից անարգել շարժվել են դեպի Ստեփանակերտ։