ԱԺ «Հայաստան» խմբակցության 4 նոր պատգամավորները երդվեցին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և պատգամավորական մանդատները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին 4 արձանագրությունները:
Ըստ այդմ, մանդատները տրվում են «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածուներ Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ նորընտիր պատգամավորները ԱԺ դահլիճում երդվեցին: