Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գալուստ Սահակյանի հիշատակը (տեսանյութ)
Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հիշատակը։
«Կյանքից անժամանակ հեռացել է պետական-քաղաքական գործիչ, 2014-17 թթ․ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք պարոն Սահակյանի հիշատակը»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։