ԱՄՆ-ն զգուշացրել է Բելառուսին
ԱՄՆ-ն Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե Մինսկը շարունակի մեծացնել Ռուսաստանին աջակցությունը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք ուշադիր հետևում ենք, թե արդյոք Բելառուսը լրացուցիչ աջակցություն կտրամադրի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Եթե դա տեսնենք, ապա համաչափ պատասխան կտանք՝ լրացուցիչ պատժամիջոցներ գործարկելով»,- զգուշացրել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։