Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՌուսաստանը կասկածում է, որ Հայաստանը Իրանի միջոցով հայկական ծաղիկների մաքսանենգ տեղափոխում է իրականացնում
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքըԿենդանաբանական այգու Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են առյուծի անկման պատճառները«Դիշովկա»․ Վարդան Ղուկասյանի, ոստիկանին հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրգործով որոշում կաԱռուշ Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ Գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանԽմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին«Ջերմուկ»-ում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավարը՝ ՌԴ կողմից նշվող պարտադիր պահանջների խախտումների մասին
Ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի․ ՆԳՆ-ն հերքում է ևս երկու քաղաքացու՝ ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը և մանրամասներ հայտնում դեպքից
Ծիրանով բարձված 50 մեքենան կա նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավարՕկուպացված Շուշիում ֆուտուրիստական ​​մզկիթի շինարարության հիմնական մասն ավարտվել է
Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ
Եկել ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու մեզ հետ. «Մուլտի սթոունի» աշխատակիցները Քննչականի կոմիտե են գնացել (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներՊետք ա մարդ հավաքենք, գնանք, փողոց փակենք, որ վերջապես ասեն, թե ինչի են կապարակնքել դուռն ու ոնց ա լուծվելու էդ հարցը (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթիԽոսրովի անտառում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ (տեսանյութ)
Մամուլ

Ի՞նչ գիտի «միջազգային հանրությունը», որ չգիտի մեր հանրությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօրվա աշխարհակարգն այն չէ, ինչ երեկ էր։ Մոտ ապագայում՝ առավել ևս այնպիսին չի լինի, ինչպես մոտ անցյալում էր: Եվ շատերը հակված են Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դիտարկել միայն արտաքին աշխարհում ընթացող իրադարձությունների լույսի ներքո։ Նաև դրա շրջանակներում է, որ, օրինակ՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված ակտիվ շրջանառվում են այն վերլուծությունները, թե այդ իրադարձությունները արտաքին ուժերի դասավորության արդյունք են։ Ըստ այդմ, մեղադրանքներ են հնչում, թե Ռուսաստանը կոշտ քայլերի չի դիմում, ռուս խաղաղապահներն են մեղավոր, որ ճանապարհը չի բացվում։

Միևնույն ժամանակ, մեծ դժգոհություն կա ընդհանրապես միջազգային հանրության դիրքորոշումից, քանի որ միջազգային տարբեր սուբյեկտների արձագանքն այն չէ, ինչպես ակնկալվում էր։ Այս բոլոր դժգոհությունների մեջ երևի թե կա նաև ճշմարտություն: Սակայն այստեղ պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք: Նախ՝ ի վերջո, միջազգային հանրության տարբեր սուբյեկտները ևս իրենց շահերով են առաջնորդվում, և նրանցից շատերին ավելի շատ Ադրբեջանից արտահանվող նավթն ու գազն է հետաքրքրում, քան Արցախի բնակչության ճակատագիրը։ Եվ, ընդհանրապես, Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած զարգացումների ընթացքն է հուշում, որ պետք չէ ամբողջ հույսը կապել միայն միջազգային հանրության հետ։ Բայց հետաքրքիրն այն է, որ միջազգային հանրությունից դժգոհության հետ մեկտեղ անտեսվում է հենց Հայաստանի կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Ու, ըստ այդմ, նորից իշխանություններն այն «հին ու բարի» մոտեցումներն են տարածում, թե ի՞նչ անի «խեղճ Նիկոլը» (իմա՝ օրվա իշխանությունը), ինչ կարողանում, անում է, բայց ստացվել է այնպես, որ հայտնվել ենք ներկայիս իրավիճակում։ Օրինակ՝ իշխանական պատգամավորները նույնիսկ ասում էին, թե Լաչինի միջանցքի փակման հետ կապված Հայաստանի կողմից քայլերի շուրջ մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, չէ՞ որ ՀՀ կառավարությունը չի գնացել ու փակել ճանապարհը։ Ճիշտ են ասում: Իհարկե, ՀՀ կառավարությունը չի փակել: Իսկ գուցե վաղն էլ նույն «հաջողությամբ» ասեն, որ Ադրբեջանի կառավարությունը ևս չի փակե՞լ, և դա «անհնազանդ» բնապահպանների ձեռքի գո՞րծն է։ Բայց այս ամենն արդեն չի էլ զարմացնում. 2020 թ. պատերազմում իրենց մեղքով պարտությունից հետո ամեն կերպ իրենց արդարացնելու համար ՀՀ իշխանությունները նման պարզունակ թեզեր էին շրջանառում։

Օրինակ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից շաբաթներ անց Փաշինյանն ուղիղ եթեր դուրս եկավ՝ բողոքելով, թե մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվությունն իր վրա են դնում: Ու նա սկսեց արդարանալ հետևյալ կերպ. «Վարչապետը մարտ է ղեկավարո՞ւմ կամ ղեկավարել: Վարչապետը վաշտի հրամանատարի մակարդակով որոշումներ է կայացնո՞ւմ կամ թեկուզ գնդի հրամանատարի։ Վարչապետը միանձնյա որոշումներ է կայացրե՞լ»: Հիշեցնենք՝ սա ասում էր իրեն գերագույն գլխավոր հրամանատար համարող անձը: Ներողություն, նաև իր թիմակիցներն էին այդպես կարծում և ինքնագոհ հայտարարում էին, թե «հանկարծ չշշկռվեք՝ գերագույն հրամանատարն է նա»։ Բայց այդ նույն թիմակիցները պարտությունից հետո արդեն նշում էին, թե Փաշինյանը կապ չունի պարտության հետ, ինքն ուղղակի հրադադարի եռակողմ պայմանավորվածությունը ստորագրելով՝ հազարավոր զինվորների է փրկել, որոնք պետք է շրջափակման մեջ հայտնվեին։

Նույնպիսի իրավիճակ է նաև հիմա։ Իշխանականները փաստացի հանրության մեջ փորձում են նետել «գաղափար», թե Փաշինյանը հո անձամբ չի՞ գնալու և ճանապարհը բացի։ Ու շարունակականորեն նման թեզերի շրջանառության և անընդհատ կրկնելու միջոցով փորձ է կատարվում յուրաքանչյուր դեպքում Փաշինյանին ջրից չոր դուրս հանել։ Հասկանալի է, որ այդ թեզերը հասարակության այն հատվածի համար են, որոնք առանց ծանրութեթև անելու և փաստերը լուրջ վերլուծության ենթարկելու՝ հեշտությամբ մարսում են իրենց իշխանությունների կողմից հրամցված տեղեկատվությունը։ Այնումենայնիվ, իրականությունը հասկանալու և վեր հանելու համար պետք է իրադարձությունները համակողմանի դիտարկել։ Օրինակ՝ պարզ է, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կարող են համընկնող, ինչպես նաև միմյանց չհամընկնող դիրքորոշումներ ունենալ։ Դրա արդյունքում է, որ Ադրբեջանին ուղղված կոչերի բովանդակության մեջ նույնիսկ կարելի է էական տարբերություններ տեսնել։ Բայց ակնհայտ է, որ միջազգային դերակատարները հնարավորություն ունեն կոնկրետ միջամտություն ձեռնարկել Արցախի պահով։ Իսկ թե ինչու դա չի կատարվում, այլ հարց է։ Բանն այն է, որ, բացի սեփական շահերից, որևէ երկիր կարող է հստակ միջամտություն ցուցաբերել այն դեպքում, երբ երկու երկրների իշխանությունների մոտեցումները տվյալ դեպքում տարաբևեռ են:

Այնինչ, փորձագետները քանիցս նշել են, որ կա փոխադարձ որոշակի պայմանավորվածությունների զգացողություն: Ավելին, նշում են, որ չնայած հայ հասարակության մեծամասնությունն իշխանություններից տարբերվող տեսակետ ունի, սակայն մեր իշխանությունների և Ադրբեջանի դիրքորոշումները «կլ յուչևոյ» հարցերում ուղղակի համընկնում են։ Այսինքն, հնարավոր է, որ կան կուլիսային բանակցություններ, պայմանավորվածություններ, և մեր հանրությունը պարզապես տեղյակ չէ, թե ինչ են իշխանությունները բանակցում, ինչ դիրքորոշում են հայտնում առանձին հանդիպումներում, և ինչպիսի պայմանների շուրջ են համաձայնություններ կայացել։

Բայց նույն միջազգային կարևորագույն դերակատարները, բնականաբար, տեղյակ են, թե ինչպիսի հարցերի շուրջ են պայմանավորվածություններ կայացվում, այդ թվում՝ ժողովրդի թիկունքում։ Ուստի, հնարավոր է, որ նրանց գործողությունները պայմանավորված են հենց այդ «իմացությամբ»: Եվ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի իշխանության ամբողջ ժամանակահատվածում միշտ հանրությունն, ի վերջո, հանկարծակիի է գալիս ու կանգնում կատարված փաստի առաջ։ Այս դեպքում էլ պետք է հիշել Փաշինյանի այն հայտարարությունը, որ ոչ ոք թող իրենց չասի, թե ինչ են բանակցում, ինչ որ պետք է, այն էլ բանակցում են...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում