Հայաստանի կառավարությունը գազի գնի համար դիմել է ՌԴ կառավարությանը
Այսօր էնեգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ամփոփելով 2015թ-ը խոսեց նաև ռուսական գազի գնի էժանացման հնարավորությունների մասին, նշեց, որ ՀՀ կառավարությունը գազի գնի սակագնի նվազման հարցով արդեն դիմել է ՌԴ կառավարությանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով 500 մլն խմ տարողությամբ Իրան-Վրաստան գազամուղին, նշեց, որ այս պահին կոնկրետ ոչինչ չկա, Հայաստանը տեղյակ է, որ Իրանն ու Վրաստանը բանակցում են, և եթե գազամուղը Գազպրոմի սեփականությունն է, Հայաստանը անհրաժեշտ պահին կարող է միջամտել: Նախարարը նաև չբացառեց, որ Հայաստանը ևս կարող է Իրանի հետ գազ-հոսանքի դիմաց պայմանագրերը վերակնքել` ավելացնելով Հայաստան ներկրող իրանական գազի ծավալները:
Ե. Զախարյանը հիշեցրեց, որ այս պահին Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում 1000 խմ-ը 165 դոլարով: