Տղամարդու մեքենայում թմրանյութ և կաթուցիչ է հայտնաբերվել (տեսանյութ)
Օրերս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ամենօրյա շրջիկ ծառայությունն իրականացնելիս ստացան ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մասին տեղեկություն:
Ոստիկանությունից հայտնում են, որ իրացնելով տեղեկությունը՝ Արմավիրի Երևանյան փողոցում հայտնաբերեցին և հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալեցին Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակիչներ 29 և 28-ամյա երկու տղամարդու, իսկ վերջինիս վարած ավտոմեքենան տեղափոխեցին բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Զննությամբ մեքենայի դիմասրահի մոխրամանում «ալֆա պվպ» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակավուն կոշտ զանգված կար: Վարորդը նաև հայտնեց, որ ավտոմեքենայի սրահում կա կաթուցիչ, որով օրեր առաջ ինքը մարիխուանա է օգտագործել:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: