8 ընտանիք շրջափակման պատճառով դիմել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն
Արցախի Հանրապետության զարգացման և միգրացիայի նախարարություն է դիմել ևս ութ ընտանիք, որոնց անդամները շրջափակման հետևանքով իրարից հեռու են գտնվում: Այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից:
«Նախարարությունում ձևավորված արագ արձագանքման խմբի անդամներն այցելել են վերոհիշյալ ընտանիքներին: Ծանոթանալով նրանց կարիքներին՝ վերջիններիս տրամադրվել է սնունդ և հիգիենայի պարագաներ»,-նշվում է հաղորդագրությունում: