Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը
Քաղաքականություն

Ապահովել Արցախում ՄԱԿ-ի ԱԽ ներգրավվածությունը և ընդունել բանաձև. ԱՀ նախագահի դիմումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անդամ պետություններին:

Ստորև դիմումը.

«2022 թվականի դեկտեմբերի 12-ին կեղծ պատրվակներով և ակնհայտորեն Ադրբեջանի իշխանությունների ցուցումներով և ուղղորդմամբ գործող մի խումբ անձինք ներխուժել են Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը և աշխարհին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցք և փակել երկկողմանի երթևեկությունը։ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելության տվյալ հատվածում հերթապահող զորախումբը շարքեր է կազմել՝ կանխելու ադրբեջանցիների հետագա ուղիղ սադրանքները Արցախի ժողովրդի նկատմամբ։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մինչ այսօր փակման և Արցախի գազամատակարարման եռօրյա ընդհատման պատճառով առաջացել է մարդասիրական արտակարգ իրավիճակ։ Օրական 400 տոննա սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը Հայաստանից Արցախ խաթարված է:

Լրջորեն տուժել է առողջապահության համակարգը: Բժշկական պարագաները սպառվում են: Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ անհրաժեշտ մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար: Ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները: Շրջափակումից ի վեր Արցախում ծնվել է շուրջ 20 երեխա, մինչդեռ երեխաների խնամքի պարագաները չեն հերիքում։

Ավելի քան 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարող վերադառնալ և վերամիավորվել Արցախում գտնվող իրենց ընտանիքների հետ: Շարունակվող շրջափակումը, օդի իջնող ջերմաստիճանի պայմաններում գազի մատակարարման հերթական խափանման և այլ կենսական ենթակառուցվածքների վնասման բարձր ռիսկերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Արցախն ամբողջությամբ շրջափակված է և կտրված ամբողջ աշխարհից: Ներկա իրավիճակում ակնհայտ երևում են խորացող մարդասիրական աղետի հստակ նախանշանները։

Լաչինի միջանցքի ազատ և անխոչընդոտ շահագործումը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով, որտեղ ասվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումը ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի, այլև եռակողմ Հայտարարության դրույթների կոպիտ խախտում է։

Ներկա իրավիճակը վերջին դրսևորումն է Ադրբեջանի իշխանությունների կողմից միջազգային իրավունքի, այդ թվում՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական համակարգված խախտումների, որոնք իրականացվել են նաև վերջին երկու տարիների ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Դա Արցախի ժողովրդին կոլեկտիվ պատժի ենթարկելու ապացույց է և լուրջ ռիսկեր է պարունակում: Իրավիճակի շուտափույթ չհանգուցալուծումը կարող է հանգեցնել բնակչության բարեկեցության և անվտանգության էական վատթարացման, ինչպես նաև՝ մարդկային զոհերի։

Միջազգային հանրությունը կրում է իրավական, քաղաքական և բարոյական պատասխանատվություն՝ կանխելու խորացող ճգնաժամը և պաշտպանելու Արցախի բնակչությանը նրա դեմ հանցագործությունների հետագա կատարումից։ Վաղ կանխարգելումը հրատապ բնույթ է կրում: Ներկայիս ռիսկի գործոնները վկայում են, որ առկա է Արցախի ժողովրդի դեմ դաժան հանցագործությունների կատարման ներուժ, հավանականություն և նպաստավոր միջավայր։

Այս առնչությամբ համապատասխան հղում է հանդիսանում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ որոշումը, որով արձանագրվել է Ադրբեջանում պաշտոնական մակարդակով հայատյաց քաղաքականության վարումը և ռասսայական խտրականությունը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ արդարության և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, առանձին-առանձին կամ միասնաբար անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ նպաստելու Արցախում խաղաղության և անվտանգության պահպանմանը, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների (այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի) լիարժեք իրացման ու պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

Համոզված ենք, որ ներքոնշյալ քայլերը վճռորոշ դեր կխաղան այդ համատեքստում․

Ապահովել Արցախում Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի ներգրավվածությունը, որն առաջնային պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում, ինչպես նաև ընդունել բանաձև՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն և որոշել.

ա) Պահանջել Ադրբեջանից անմիջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերացնել բոլոր խոչընդոտները այդ միջանցքով անվտանգ և անխափան տրանսպորտային հաղորդակցության համար,

բ) Կիրառել անհրաժեշտ միջազգային գործիքակազմեր Արցախի անվտանգ, կայուն ու երկարաժամկետ զարգացման համար՝ նպատակ ունենալով պահպանել և ամրապնդել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը: Դա թույլ կտա օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ֆիզիկական հարձակման անմիջական սպառնալիքի տակ գտնվող խաղաղ բնակիչներին պաշտպանելու և տարածաշրջանում խաղաղության վտանգման ցանկացած փորձ կանխելու համար։

Նման պայմաններում կձևավորվի համապատասխան միջավայր Արցախի և Ադրբեջանի միջև միջազգային ձևաչափով խաղաղ բանակցությունների համար՝ ուղղված տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը,

գ) Ձեռնարկել անհետաձգելի գործողություններ՝ ապահովելու Լաչինի միջանցքով երաշխավորված անվտանգ և անարգել կերպով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ցամաքային կապը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա, ինչպես նաև ջանքեր գործադրել հասանելի դարձնելու երկկողմանի ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները՝ օդային տրանսպորտի միջոցներով,

դ) Պահանջել Ադրբեջանից անմիջապես կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ որոշումը,

ե) Խնդրել Գլխավոր քարտուղարին Արցախում տեղակայել ՄԱԿ-ի քաղաքական առաքելություն, որը կվերահսկի Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները, կհամակարգի միջազգային զարգացումը և մարդասիրական օգնությունը, կաջակցի Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև կանոնավոր կերպով զեկույցներ կներկայացնի Խորհրդին,

զ) Խնդրել Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին ապահովել արդյունավետ մարդասիրական արձագանք Արցախում ստեղծված իրավիճակին,

է) Խնդրել Գլխավոր քարտուղարին օգտագործել իրեն հասանելի վաղ նախազգուշացման մեխանիզմները, գնահատել Արցախի ժողովրդի դեմ ոճրագործությունների իրագործման ռիսկի գործոններն ու ցուցանիշները և զեկուցել Խորհրդին,

ը) Հրավիրել ՄԱԿ-ի համակարգի համապատասխան մարմիններին և գործակալություններին, ներառյալ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻՀԳ), ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՓԳՀ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-Կանայք կառույցը և այլն՝ մշտադիտարկելու և համարժեք գնահատելու իրավիճակը Արցախում իրենց մանդատների ներքո գտնվող հարցերի շուրջ,

թ) Հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ուղարկի անկախ փորձագետներ Արցախ, այդ թվում՝ Արցախի օկուպացված տարածքներ` իրականացնելու հայկական մշակութային արժեքների գույքագրում և ձեռնարկելու այլ անհրաժեշտ միջոցներ` ուղղված հայկական ժառանգության արդյունավետ պաշտպանությանը:

Ներգրավել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, որպեսզի նա նախաձեռնողական դիրքորոշում ցուցաբերի՝ ահազանգելով և իրազեկելով միջազգային հանրությանը Արցախում տիրող իրավիճակի և նրա բնակչությանը սպառնացող վտանգների մասին, անձամբ այցելի Արցախ՝ ի նշան Արցախում վտանգի տակ գտնվող մարդկանց հետ իր համերաշխության, և ապահովի իրավիճակի կանոնավոր մշտադիտարկում նշանակված ներկայացուցչի միջոցով։

Արցախում մարդու իրավունքների շուրջ իրավիճակի մշտադիտարկման և համարժեք գնահատման գործում ներգրավել Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, որը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից նպաստել և պաշտպանել բոլոր մարդկանց կողմից մարդու բոլոր իրավունքների լիարժեք իրացումը: Ադրբեջանի կողմից արցախցիների իրավունքների համակարգված ոտնահարման համարժեք գնահատականը կդառնա ապագայում դրանց չկրկնման արդյունավետ երաշխիքներից մեկը։

Ապահովել ինչպես ՄԱԿ-ի շրջանակներում կնքված պայմանագրերի, այնպես էլ Կանոնադրության վրա հիմնված ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների գործարկումն Արցախում, որոնց միջոցով հնարավոր կլինի.

ա) Ապահովել Արցախի ժողովրդի կոլեկտիվ ու անհատական իրավունքների խախտումների համարժեք գնահատում,

բ) Ստեղծել ՄԱԿ-ի կողմից լիազորված հետաքննող մարմին՝ արձագանքելու Արցախում տիրող իրավիճակին և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքի լուրջ խախտումներին:

Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը գրված է աշխարհի ժողովուրդների անունից: Արցախի ժողովուրդն աշխարհի ժողովուրդների անբաժան մասն է և առաջնորդվում է ՄԱԿ-ի Կանոնադրության արժեքներով ու սկզբունքներով։ Մենք՝ արցախցիներս, հավատում ենք մարդու հիմնարար իրավունքներին և մարդու արժանապատվությանն ու արժեքավորությանը: Մեր երկարատև պատմությունը լի է եղել մեր անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող մարտահրավերներով: Մենք շարունակելու ենք դիմակայել մարտահրավերներին և կողմ ենք հանդես գալիս Արցախի և տարածաշրջանի խաղաղ և ապահով ապագային:

Մենք ապավինում ենք միջազգային հանրության համերաշխությանը և կոչ ենք անում նրանց գործով ցույց տալ իրենց հավատարմությունը միջազգային խաղաղությանը, անվտանգությանը, զարգացմանն ու մարդու իրավունքներին, որոնք հավասար չափով կիրառելի են նաև Արցախի նկատմամբ»։